Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ

Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ

Արտաարգանդային հղիությունը կնոջ համար ամենաանմխիթար ախտորոշումներից մեկն է: Սակայն մեր ժամանակներում այն արդեն դատավճիռ չէ և չի նշանակում, որ կինն այլևս կզրկվի երեխա ունենալու հնարավորությունից:

 

Իսկ ինչպես է ընդհանրապես զարգանում  արտաարգանդային հղիությունը:

 

Հղիությունն սկսվում է, երբ բեղմնավորված սերմնահեղուկով ձվաբջիջը թափանցում է արգանդի խոռոչ և այնտեղ ամրանում, որտեղ իմպլանտացիայի համար պայմաններն առավել բարենպաստ են: Արտաարգանդային բեղմնավորման ժամանակ տեղի է ունենում խափանում և ձվաբջիջը մնում է փողի մեջ ու ամրանում, այսինքն, նշանակության վայր չի հասնում: Դա էլ հենց արտաարգանդային հղիությունն է:

 

Իսկ ինչու է դա տեղի ունենում: Որպես կանոն, այն փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների հետևանք է, երբ փողերում առաջանում են կպումներ, դրանք վատ են կրճատվում և ձվաբջջի բեղմնավորումն առաջ են մղում: Պատահում է նաև, որ ձվաբջիջն իր կառուցվածքում ունենում է փոփոխություններ և կենսունակ չէ ու խցանվում է փողերում: Բացի այդ, կան նաև բնածին  անկանոնություններ, ինչպիսին ՙինֆանտիլիզմն՚ է, այսինքն, չափից ավելի նեղ փողեր կամ չափից ավելի ոլորուն: Նախկինում տարած վիրահատությունները նույնպես կարող են ազդել փողի մեջ ձվաբջջի շարժման ունակության վրա: Հորմոնային խանգարումները, հակաբեղմնավորիչների (օրինակ, պարույրների) տեղադրումը նույնպես կարող են հրահրել փողի միջով ձվաբջջի շարժման պաթոլոգիական փոփոխությունների զարգացում: Արդյունքում այն արգանդ չի հասնում, այլ մնում է փողի պատերին կպած: Եվ այդտեղ սկսվում է պտղի զարգացումը, դրանով կնոջը ցավ և տառապանք պատճառելով:

 

Ամենակարևորն այն է, որ հարկ է արտաարգանդային հղիությունը հայտնաբերել վաղ փուլերում, որպեսզի թանկարժեք ժամանակը չկորցնել և մեկ այլ հիվանդության ախտանշաններ չփնտրել: Բուժման հաջողությունը պայմանավորված է այն բանով, թե ինչքան արագ ու ժամանակին է կինը բժշկի դիմել և ինչ օպերատիվությամբ է ախտորոշումը կատարվել: Արտաարգանդային հղիության ախտանշանները նման են սովորական հղիության ախտանշաններին. մասնավորապես, մենստրուացիայի ուշացում, հնարավոր է առաջին ամիսներին տոքսիկոզ հղիություն, սակայն այդ նույն ժամանակահատվածում կարող է արյան մասնիկներով արտադրություն: Դա անմիջապես պետք է զգաստացնի կնոջն ու կասկած առաջացնի, որ հղիությունն ինչ-որ այլ կերպով է ընթանում:

 

Որոշ դեպքերում մենստրուացիան ժամանակին է ընթանում, սակայն արյուն շատ քիչ է լինում ու հնարավոր է փողում կամ որովայնի ստորին հատվածում ցավեր լինեն: Դրանք կարող են երկարատև և նվվացող լինել, որոնք ժամանակի ընթացքում ավելի շատ են ուժեղանում, ապա հանգստանում ու նորից սկսվում: Արտաարգանդային հղիությունը հաճախ շփոթում են վիժման հետ: Դրանց ախտանիշները իրար շատ նման են:

 

Դրա համար անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, հենց որ կինն իմանում է հղիության մասին: Ներկայումս արտաարգանդային հղիությունը վաղ փուլերում շատ դյուրությամբ է ախտորոշվում: Թեստային դրական շերտիկները ցույց են տալիս, որ բեղմնավորումը տեղի է ունեցել, հետո հարկ է ուլտրաձայնային հետազոտություն կատարել: Եթե արգանդում ձվաբջիջներ չեն հայտնաբերվում, ուրեմն հղիությունն արտաարգանդային է:  

 

Եթե, այնուամենայնիվ, բժիշկը կասկածում է, ապա պացիենտին լապորոսկոպիկ հետազոտություն են կատարում: Այն անզգայացման տակ է անցկացվում`  ախտորոշման պարզաբանման նպատակով, սակայն, եթե ախտորոշումը հաստատվում է, բժիշկն առանց հապաղելու պետք է վիրահատություն կատարի, որը կպահպանի օրգաններն ու հղիության ունակությունը: Նախկինում դա հնարավոր չէր անել, և ստիպված փողը հեռացնում էին: Ներկայումս, բժիշկներն առավելագույն ջանքերն են գործադրում և ժամանակաից տեխնոլոգիաներն օգտագործում, որպեսզի հեռացնեն միայն ձվաբջիջը: Դա կատավում է երեք բացված անցքերի միջոցով, առանց որովայնը կտրելու, ինչն էականորեն երաշխավորում է փողի պահպանումը և երկրորդ անգամ հղիանալու հավանականությունը:

 

Հետագայում կնոջը նշանակվում է դեղամիջոցներով բուժում և ֆիզիոթերապևտիկ բուժգործողություններ:

 

Եթե մի երկու տասնյակ տարի առաջ արտաարգանդային հղիությունը կնոջ համար դատավճռի պես էր հնչում, ապա ներկայումս բժշկությունն այնքան է զարգացել, որ բուժումից և վերականգնումից հետո կարելի է նորից հղիանալ: Հարկ է միայն ուշադիր  կատարել բժշկի բոլոր հանձնարարականները, որոնք են.

 

  • վիրահատությունից հետո 6 ամսվա ընթացքում խուսափել հղիանալուց,
  • անհրաժեշտ է վերականգնողական թերապիայի կուրս անցնել,
  • պաբերաբար հակակպումային արդյունքով պատրաստուկներ ընդունել:

 

Այս կանոնների պահպանումը թույլ կտա նորից ապրել մայրության բերկրանքը: 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. zdorovieinfo.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ